Ծրագրային պահովման ներդման ընթացքում մեր ընկերությունը մի շարք մարտահրավերների
հանդիպեց, որոնք ստիպեցին ընդլայնել ծառայությունների շրջանակը և դրանցում ներառել նաև
բիզնես գործընթացների վերլուծությունն ու խորհրդատվությունը` որպես ծրագրային ապահովման ներդրման գործընթացի անբաժանելի մաս: Հաճախորդների մոտ անարդյունավետ գործառնությունների քանակը նվազեցնելու նպատակով մենք սկսեցինք կենտրոնանալ
հաճախորդի կարիքների ուսումնասիրության և բիզնես գործընթացների արդյունավետության ստուգման
վրա, ինչը մեր թիմին հնարավորություն տվեց ստեղծել և տրամադրել ծրագրային լուծումներ, որոնք իրենցից ներկայացնում
են արդեն ոչ թե պարզապես գոյություն ունեցող գործընթացների մեխանիկական ավտոմատացում,
այլ մեր հաճախորդների աշխատանքային ոճի նոր` համակողմանիորեն վերանայված փոփոխություն:
Մեր փորձառու բիզնես խորհրդատուները լրացուցիչ արժեք են տրամադրում հաճախորդներին,
այն դեպքում, երբ ծրագրային լուծումները մեր կողմից առաջարկվող արդյունավետության
բարձրացման ընդամենը մի մասն են կազմում: